Հասարակություն
Դատի կտան ուղիղ եթերում հայ պատանուն «իսլամացրած» հաղորդավարին
Gohar Vardanyan
643 դիտում
Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը (İHD) հայտարարել է, որ մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն կրոնափոխ արած իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց են ներկայացնելու։ Այս մասին գրում է ermenihaber. am-ը:
Երեխայի մայրը զանգահարել է Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին և հայտնել, որ ինքը համաձայնություն չի տվել և այդ ամենը տեղի է ունեցել իր իմացությունից դուրս։ Մինչդեռ հաղորդավարը նշել էր, որ ստացել է Արթուրի ծնողների համաձայնությունը։
Կարո Փայլանը հայտարարել է Նիհաթ Հաթիփօղլուի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին։ Նա հավելել է, որ հայտարարության տեքստը կտրամադրի նաև լրատվամիջոցներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում իսլամ էր ընդունել։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ Իսլամի ընդունումը տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,301
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն գիշեր նույն վիճակն է Ազատության հրապարակում․ պատգամավորն ահազանգում է
Gohar Vardanyan
1 րոպե
3,437
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
445
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
198
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
169
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
200