Ավտոկայանատեղիների տուրքը չվճարելու կամ ուշ վճարելու համար սահմանված տուգանքը 5000-ից 3000 կդառնա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու որոշմամբ՝ կա­յանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարե­լու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման և զար­գացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կն­վազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ: Նշենք, որ Երևանի ավագանին, սկսած 2012 թվա­կանից, սահմանել է ավտոտրանսպոր­տային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքա­չափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա հա­մար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակա­հատված՝ 15 րոպե, որից հետո կիրառ­վում էր տուգանք՝ 5 հազար դրամի չա­փով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»,-գրում է թերթը: Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:

Պատահարներ