Հասարակություն
Ալավերդու պետական քոլեջում դասադուլ է. 19 աշխատակից ազատման դիմում է գրել. News am
Ալավերդու պետական քոլեջի ուսանողներն ու դասախոսները մայիսի 8-ից դասադուլ եւ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Ավետյանի դեմ, որը նախկինում քոլեջի փոխտնօրենն է եղել ուսումնական գծով:
NEWS. am-ի հետ զրույցում քոլեջի զինղեկ Արամայիս Սահակյանը պատմեց, որ մայիսի 8-ից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո աշակերտները՝ շուրջ 200 ուսանող հրաժարվում են հաճախել քոլեջ. «Քոլեջ են այցելել ԿԳ նախարարության ներկայացուցիչները, սակայն ձեռքները թափ տալով հեռացել են, տնօրենի պաշտոնի համար մրցույթի ժամկետները հայտնի չէ, ասում են հնարավոր է 6 ամսից անցկացվի։ Կոլեկտիվից 19 հոգի դեմ են տնօրենի ժ/պ Աստղիկ Ավետյանին, նրանք ազատման դիմում են գրել։ Չենք աշխատելու, մինչեւ այս հարցը լուծում չստանա»։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0