Հասարակություն
Ոստիկանությունը ապատեղեկատվություն է տրամադրել. ТV 5-ի սեփականատիրոջ փաստաբան. NEWS. am
Gohar Vardanyan
1 րոպե
416 դիտում
Ոստիկանությունը ապատեղեկատվություն է տրամադրել իմ վստահորդի՝ Արմեն Թավադյանի գտնվելու վայրի մասին։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց ТV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը։
«Տեղեկություններ էի ստացել, որ Արմեն Թավադյանը գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնում, թե ինչ քրեադատավարական կարգավիճակում, տեղեկություններ չկային։ Կապ հաստատեցի ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծի հետ՝ փորձելով նախ ճշտել, թե նա գտնվո՞ւմ է Նոր Նորքի բաժնում, ապա նաեւ քրեադատավարական կարգավիճակը։ Երկու մարմիններից էլ ինձ փոխանցեցին, որ Արմեն Թավադյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնում չի գտնվում։ Հաշվի առնելով, որ հստակ տեղեկություն կար, որ Արմեն Թավադյանը մուտք է գործել Նոր Նորքի բաժին, մոտ 30 րոպե անց իմ կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ոստիկանության թեժ գիծ, որ Արմեն Թավադյանը փաստացի մուտք է գործել Նոր Նորքի բաժին, եւ այժմ նրա գտնվելու մասին տեղեկություն չկա։ Արդեն 20։40-ին ՄԻՊ-ի աշխատակազմի միջամտությամբ ինձ հաջողվեց մուտք գործել ոստիկանության բաժին, որտեղ էլ իմացա, որ փաստացի Արմեն Թավադյանը գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնում, ուստի ապատեղեկատվություն է ներկայացվել»,- նշեց նա։
Նարեկ Ալոյանը խոստացավ՝ հետամուտ են լինելու, որ հետագայում ոստիկանությունը այս կերպով չգործի. «Մենք հետամուտ կլինենք, որ ոստիկանությունը հետագայում նման արատավոր կերպով չփորձի խոչընդոտել փաստաբանների կողմից իրենց վստահորդներին իրավաբանական օգնության տրամադրումը»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ցույցից հետո Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածները, այդ թվում՝ TV 5 հեռուստաալիքի սեփականատերը Արմեն Թավադյանը ազատ են արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանը պատմեց, որ իրեն Ոստիկանության բաժին են հրավիրել ինչ-որ դիմումի հիման վրա, առաջարկել են ցուցմունք տալ, բայց ինքը հրաժարվել է։
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,170
24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1 րոպե
4,301
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
438
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
193
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
165
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
194