Հասարակություն
Ղազախստանում ձերբակալել են երևակայական պաստառով լուսանկար հրապարակած ակտիվիստին
Gohar Vardanyan
1 րոպե
405 դիտում
Ղազախստանում ակտիվիստ Ժանբոտա Ալժանովային ուժի կիրառմամբ ձերբակալել են դատարկ պաստառով լուսանկար հրապարակելուց հետո: Այս մասին հաղորդում է Дождь-ը:
Երևակայական պաստառով լուսանկարը Ալժանովան ու ևս մեկ ակտիվիստ հրապարակել էին մայիսի 6-ին՝ հետևյալ գրառմամբ. «Ի՞նչ եք կարծում՝ կձերբակալե՞ն: Կարծես թե պրովոկացիոն ոչինչ գրված չէ»: Ակտիվիստները լուսանկարը հրապարակել են այն բանից հետո, երբ Ուրալսկում մեկ այլ ակտիվիստի էին բերման ենթարկել, որը փողոց էր դուրս եկել դատարկ պաստառով:
Նրա հեռախոսը վերցրել են, իսկ հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինչ ծրագրերից է օգտվում, ինչ քաղաքական հայացքներ ունի և արդյոք կապ ունի ծայրահեղականների հետ: Ալժանովային տեղեկացրել են, որ իրեն հարցաքննել են որպես վկա:
Երկու ժամ անց ակտիվիստին թույլատրել են կապվել փաստաբանի հետ: Ալժանովան հրաժարվել է բոլոր ցուցմունքներից: Նրա խոսքով՝ բերման ենթարկելու պահին ինքը կապտուկներ է ստացել:
Дождь-ի հաղորդմամբ՝ Ժանբոտա Ալժանովան օգնում է այլ ակտիվիստների, որոնց դատապարտում են բողոքի ակցիաների ժամանակ խախտումների համար, նրանց ծանրոցներ է տանում և ներկա լինում դատական նիստերին:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Վաղը կդադարեցվի երթևեկությունը հետևյալ փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
15,741
Բերման է ենթարկվել TV 5 հեռուստաալիքի սեփականատերը. News am
Gohar Vardanyan
4,170
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
438
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
193
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
165
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
194