Հասարակություն
Շիրակի պետհամալսարանում կրկին ռեկտոր չընտրվեց
Շուրջ 9 ժամ տևած մրցույթի արդյունքներով՝ նորից ՇՊՀ ռեկտոր չի ընտրվել։ Ռեկտորի թեկնածուները 4-ն էին: Նախ փակ և գաղտնի քվեարկությամբ 4 թեկնածուներից առավելագույն, բայց հավասար 6-ական ձայն ստացան Անդրանիկ Սարգսյանը և Լուսինե Ֆլջյանը, որից հետո հայտարարվեց մրցույթի երկրորդ փուլ, սակայն երկու թեկնածուից ոչ մեկը չստացավ, ըստ կանոնադրության, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելիի՝ 13 ձայնը։Անդրանիկ Սարգսյանի օգտին քվեարկել էր 9, իսկ Լուսինե Ֆլջյանի օգտին՝ 6 անդամ:
Սա արդեն երկրորդ անգամ է, որ մրցույթում ռեկտոր չի ընտրվում: Նոր մրցույթ հայտարարելու հարցը կքննարկվի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստում: Իսկ մրցույթը, հավանաբար, տեղի կունենա ավելի ուշ, քանի որ հոգաբարձուների խորհրդի 6 անդամների լիազորությունները մեկ ամսից դադարեցվելու են:
Հիշեցնենք, որ մարտ ամսին կայացած մրցույթում ևս հիմնական մրցակիցները դարձյալ երկու թեկնածուներն էին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.0
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0