Հասարակություն
Փարիզում կրկին բողոքի ակցիա են սկսել «դեղին բաճկոնավորները»
Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հերթական երթն ու բողոքի ակցիան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ակցիայի մասնակիցները կատարում են Ֆրանսիայի ազգային օրհներգը՝ «Մարսելյեզը», ինչպես նաև իրենց հետ տանում են հանրապետության և մի շարք շրջանների դրոշներ:
Ինչպես նշվում է, այս անգամ ցուցարարների բողոքի առիթը ոչ թե սոցիալական պահանջներն են, այլ իշխանությունների կողմից իրականացվող կրթական բարեփոխումների դեմ պայքարը:
Ցուցարարներին արգելվել է հայտնվել Ելիսեյան դաշտերում և հարակից փողոցներում: Նրանց առաջ փակ են նաև Ազգային ժողովի և Աստվածամոր տաճարի շրջակա գոտիները:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել
«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է
4.0