Հասարակություն
Մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն
Մոսկվայում տրանսպորտային պատահարից հետո մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բուժհաստատության աղբյուրին, մահը վրա է հասել բնական պատճառներով:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է այդ տեղեկությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել մոտոցիկլետով և կլինիկական մահ է տարել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը լրագրողի վատ ինքնազգացողությունն է եղել:
Լրագրողը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր: Որպես հաղորդավար և թղթակից աշխատել է ВГТРК, РТР և НТВ հեռուստաալիքներում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0