Քաղաքականություն
Ղազախստանում արգելափակել են սոցցանցերն ու մի շարք ԶԼՄ-ներ
Ղազախստանի իշխանությունները մայիսի 9-ին արգելափակել են սոցցանցերի և որոշ ԶԼՄ-ների հասանելիությունը Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին զուգահեռ երթեր և ցույցեր կազմակերպելու փորձի պատճառով: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, «Ազատություն» ռադիոկայանը նույնպես հայտնվել է արգելափակված լրատվամիջոցների մեջ:
Օգտատերերի համար հասանելի չեն Telegram, Facebook, Youtube, Instagram մեսենջերները, որոնց միջոցով ԶԼՄ-ները լուրեր էին հրապարակում՝ շրջանցելով արգելափակումները: Հաղորդվում է նաև բջջային կապի անջատման մասին:
Ավելի վաղ երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը հայտարարել էր մայիսի 9-ին մի շարք քաղաքներում ցույցեր իրականացնելու մտադրության մասին: Դրանից հետո Գլխավոր դատախազությունը ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով չմասնակցել ակցիաներին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյան–Մակրոն հեռախոսազրույց. քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության հարցը
Ուկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. Պեսկով
Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
4.5
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
5.0