Քաղաքականություն
Վերջին 25 տարում Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ՀՀ վարչապետ
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում…
«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում պատերազմի հնարավոր վերսկսումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով կրակոցներ հնչեցնել:
«Եթե ամենօրյա ռեժիմով կրակոցներ ենք ունենում՝ էական չէ շատ, թե քիչ, նշանակում է, որ պետերազմական- կիսապատերազմական վիճակում ենք: Վերջին երկու ամսվա ընթացքում ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, բայց ընդհանուր առմամբ առկա կայունությունը և հանդարտությունը պահպանվում է: Հիմա հետևյալ իրավիճակում ենք՝ գիտեք, որ իմ և Ադրբեջանի նախագահի միջև հաղորդակցության ուղիներ են հաստատված: Այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիաներ, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, այդտեղ ինչպես միշտ կան փոխադարձ մեղադրանքներ, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ, թե ինչ և ինչու է կատարվում: Մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...