Փարպիում «օդից» ջրի ահռելի պարտքեր են գոյացել. բնակիչները ահազանգում են. ArmDay. am
Արագածոտնի համայնքի Փարպի գյուղի բնակիչները անակնկալի են եկել՝ իմանալով, որ իրենց վրա ոռոգման ջրի կուտակված պարտք կա: Խոսքը 100.000 և ավել գումարի մասին է, ընդ որում, մեկ-երկու հոգու անունով չէ, որ արհեստական պարտքեր են հայտնվել, այլ գյուղի մեծամասնության։ Այս մասին ArmDay. am-ին ահազանգել են Փարպիի բնակիչները: Բնակիչները նշում են, որ տարիներով այգի չեն մշակել և երբ փորձել են ճշտել, թե որտեղի՞ց է այդքան պարտք կուտակվել,այն էլ այն դեպքում, երբ առանց նախապես գումարը վճարելու ոռոգման ջուր չեն ստացել, պատասխանել են. «Թվերը գրված են, բայց հո չեք վճարելու»: ArmDay. am-ի տեղեկություններով՝ գյուղապետարանում ստուգումներ են իրականացվում, և հնարավոր է, որ դրանով է պայմանավորված և ոռոգման ջրի դիմաց հանկարծակի պարտքերի ի հայտ գալը: Բնակիչները կասկած ունեն, որ համայնքապետը այդ քայլով փորձում է պարզապես լրացնել բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են սոտուգումների արդյունքում: Արդյոք կուտակված պարտքեր կան և որտեղից է գոյացել այդ պարտքը, ArmDay. am-ը մեկնաբանություն ստացավ Փարպիի համայնքապետից: «Ջրային կոմիտեից մեզ հայտնել են որ կուտակված պարտքը ջրի բնական կորուտների համար է:Տարբեր պատճառներ կան օբյեկտիվ, և սուբյեկտիվ: Առուները նորմալ ջուր չեն մատակարարում,ցանցն էլ ոչ բարվոք վիճակում է: Գերկորուստ է եղել ջրի պաշարի:Այդ գումարը մեկ տարվա համար չէ, տաս տարվա ընթացքում է կուտակվել»,-ասաց համայնքապետ Իշխան Առաքեյանը: Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:

Պատահարներ