Քաղաքականություն
Արծարծվում է իմ աշխատավարձի չափը․ Հակոբ Կարապետյան
Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն` ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան…
Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն` ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նրա խոսքով` սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել իր եկամուտների վերաբերյալ:
«Ավագանու հաստատմանը ներկայացված նախագծի համաձայն` իմ աշխատավարձը կհավասարեցվի վարչության պետի աշխատավարձին և, հարկերը հանած, կկազմի մոտ 450 հազար դրամ:
Մինչև քաղաքապետարան գալս, որպես ազատ (freelance) լրագրող, սցենարիստ ու խմբագիր աշխատում էի մի քանի կազմակերպությունների հետ, և ամսական եկամուտս տատանվում էր 500-700 հազարի միջակայքում: Համապատասխանաբար, ամսական մոտ 250 հազար դրամի հարկեր ու այլ պարտադիր վճարումներ էի կատարում»,- գրել է Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...