Հասարակություն
Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից արված լրտեսության դեպք է բացահայտվել. ԱԱԾ
Gohar Vardanyan
1 րոպե
686 դիտում
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանալով որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,602
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Gohar Vardanyan
1,060
Անբարեխիղճ տնտեսվարողները գազալցակայաններում․ ահազանգ
Gohar Vardanyan
1 րոպե
930
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
422
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
181
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
157
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
182