Քաղաքականություն
Արսեն Ջուլֆալակյանն իր հոր հետ ներկայացել է ոստիկանություն․ Լիլիթ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Այս մասին…
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի հետ մամուլի հրապարակումներից հետո շտապ ներկայացել է ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ խոսակցություն չի եղել: Հաստատում եմ, որ նման խոսակցություն չի եղել: Որքանով հրապարակվել է մամուլում, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով, մնացյալին վերաբերողը քաղաքական տիրույթում չէ»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ պայմաններում է Արսեն Ջուլֆալակյանի բիզնես գործընկերը վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որքան գիտեմ, որևէ վնասվածք քաղաքացին չի ստացել և հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով: Քանի որ սա քաղաքական տիրույթում գտնվող հարց չէ և վերաբերում է միջանձնային հարաբերություններին, խնդրեմ, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Արսեն Ջուլֆալակյանից»:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղու...