Քաղաքականություն
Ալեն Սիմոնյանը՝ Սանասարյանի գործի և Վանեցյանի հետ իր ընկերության մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին: Նա մեկնաբանել է այն շշուկները, թե իբր ինքն ԱԱԾ պետի…
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործին:
Նա մեկնաբանել է այն շշուկները, թե իբր ինքն ԱԱԾ պետի ընկերն է և Դավիթ Սանասարյանի գործով Ալեն Սիմոնյանի «մատը խառն է».
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, բայց ընկերը՝ ընկերությունով, և առավել ևս պետությունը՝ պետությունով: Չի կարելի ասել, որ Հայաստանի Հանրապետությունում իրավապահներն ինչ-որ մեկի վրա գործ են սարքել: Առավել ևս, եթե դու բավականին տևական ժամանակ հանդիսացել ես ՀՀ վարչապետի վերահսկողության ղեկավարը»:
Նրա խոսքերով՝ Դավիթ Սանասարյանը հենց ինքն է իրեն դնում վատ վիճակում՝ նշելով, որ այն Հայաստանում, որի համար նա պայքարել է, որտեղ նա աշխատել և ունեցել է վերահսկողի կարգավիճակ, հնարավոր է գործ սարքել:
«ՀՀ-ում որևիցե մեկի վրա քաղաքական նկատառումներով իրավապահների կողմից գործ չի սարքվում»,- ասել է Սիմոնյանը:
ԱԺ փոխանախագահը նշել է, որ պետք է սպասել դատական գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...