Փաշինյանի թիմակիցներ վարչապետի ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը. Արթուր Ղազինյան
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանը կորցնում իշխանության գործողությունների նկատմամբ հսկողությունը։ Նոր ձևավորված իշխանության մեջ 50% բաժնեմաս ունեցող նեո-լիբերալները, ստանալով գործադիր իշխանության մեջ լծակներ, վարում են անկախ քաղաքականություն և քայլ այլ առ քայլ կյանքի են կոչում իրենց ծրագրերը։ Շատ դեպքերում նրանք օգտագործում են Փաշինյանի վրա ունեցած իրենց ազդեցությունը և նրա ձեռքերով իրագործում իրենց առաքելությունը։ Մասնավորապես, քաղաքացու օրը որպես տոն նշելը կարելի է դիտարկել որպես լիբերալ գաղափարաբանության դրսևորում, քանի որ նպատակ է հետապնդում հանրային շահի ընկալման փոխարեն հաստատել անձնական շահի՝ խիստ սուբյեկտիվ ընկալում, դրանով իսկ թուլացնելով հասարակական դիմադրողականությունը օտար բարքերը և արժեքները մեր դեռևս կոնսերվատիվ հասարակության մեջ ներդնելու գործընթացում։ Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ Հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից»։

Քաղաքականություն