Պատահարներ
Խոշոր ավտովթար. մեքենան բախվել մեկ այլ մեքենայի ապա խանութի հսկայական ապակիներին
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս…
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված Ford Transit մակնիշի 362 ՕR 61 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, վթարի հետևանքով Ford Mustang-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Vitesse» խանութ-սրահի աշխատակիցները:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Բախման հետևանքով Ford Transit-ն էլ առաջ է ընթացել ու բախվել խանութի հսկայական ապակիներին ՝ կոտրելով այն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հսկայական օձը ինչպես է խեղդում կրկեսի արտիստին հենց ելույթի ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից. կա 2 զոհ
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արմավիր - Երևան...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7