Պատահարներ
«Ես գնդապետ տղա, ըտենց նման ե՞մ փչողի». արտակարգ դեպք՝ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի մասնակցությամբ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնացրել են մեքենա, որի վարորդը կասկած է առաջացրել ոստիկանների…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնացրել են մեքենա, որի վարորդը կասկած է առաջացրել ոստիկանների մոտ, ու նրանք ենթարկել են վարորդին սթափության փորձաքննության ու պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որից հետո այդ մասին իմանալով, ուժային կառույցի մի ներկայացուցիչ ժամանել է ոստիկանության Վաղարշապատի բաժին ու ոչ միայն անարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ, այլ նաև ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ ու բաժնի բակում հայտարարել, որ ՙում ավտոմեքենան որ տեղափոխվել է ՙպլաշչադկա՚, պետք է անհապաղ բաց թողնեն ու վարորդի վրա գրված խմածության ակտը չեղարկվի՚, քանի որ նա իր ընկերն է ու միասին են մի քանի բաժակ խմել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, ոստիկանները նկատել են, որ նա նույնպես ավտոմեքենայով է, նրանից պահանջել են վարորդական իրավունքի վկայական ու խնդրել են, որպեսզի նա նույնպես ենթարկվի սթափության փորձաքննության: Այդ ամենը դուր չի եկել անկոչ հյուրին, որն ասել է. ՙԵս գնդապետ տղա, ըտենց նման ե՞մ փչողի՚ ու հրաժարվել կատարել ճանապարհային ոստիկանի օրինական պահանջը: Շամշյանի տեղեկություններով, այս ամենին ականատես են եղել Վաղարշապատի ԱԱԾ բաժնի ծառայողները: Գնդապետ ներկայացած անձը ծառայում է ՊՆ զորամասերից մեկում՝ որպես հրամանատար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հսկայական օձը ինչպես է խեղդում կրկեսի արտիստին հենց ելույթի ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից. կա 2 զոհ
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արմավիր - Երևան...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7