Քաղաքականություն
Քաղաքացին դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ
Քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Ղալեչյանը պահանջել է դատարանից վարչապետ…
Քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Ղալեչյանը պահանջել է դատարանից վարչապետ Փաշինյանին ստախոս և բարոյազուրկ ճանաչել, հայցվորից ներողություն խնդրել և փոխհատուցել բարոյական վնասի համար: Գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին, որն էլ մերժել է հայցը։ Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել: Խաչատուր Ղալեչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադարձրել է: Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК լրատվամիջոցին բացառիկ հարցազրույց է տվել: Հարցազրույցում...