Պատահարներ
Գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող աղջիկը բանալին տվել է իր ծանոթին, որ գողություն անի
Փետրվարի 26-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ փետրվարի 25-ի ժամը 19.00-ից փետրվարի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են…
Փետրվարի 26-ին ոստիկանության Կումայրիի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ փետրվարի 25-ի ժամը 19.00-ից փետրվարի 26-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր գեղեցկության սրահի պատուհանը եւ գողացել դյուրակիր համակարգիչ ու մազահեռացման սարք:
Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 3-ին, ժամը 15.20-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 25-ամյա Աշոտ Տ․-ն եւ գեղեցկության սրահում փորձաշրջան անցնող՝ 39-ամյա Աննա Կ․-ն։ Պարզվել է, որ նախնական համաձայնությամբ Աննա Կ․-ն գեղեցկության սրահի մուտքի դռան բանալին տվել է Աշոտ Տ․-ին, որն էլ կատարել է գողությունը:
Գողացված մազահեռացման սարքը հայտնաբերվել է, իսկ նոութբուքը, ըստ Աշոտ Տ․-ի, սրահից հեռանալիս ձեռքից ընկել ու կոտրվել է:
Աշոտ Տ․-ն եւ Աննա Կ․-ն ներկայացվել են նախաքննությունն իրականացնող մարմնին:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում ա...
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե հսկայական օձը ինչպես է խեղդում կրկեսի արտիստին հենց ելույթի ժամանակ...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7