Հասարակություն
ՈՒՂԻՂ. Տաքսու վարորդները բացեցին Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը
Տաքսու վարորդներն արդեն բացել են Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը: Նրանց էր մոտեցել ՊՈ պետ Եգոր Կարապետյանը:
Որոշվեց, որ ցուցարարները Կարապետյանի հետ միասին ՃՈ-ում կքննարկեն խնդրի լուծումը:
Հիշեցնենք, որ տաքսու վարորդները պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրել՝ այդ տարածքում կայանելու համար: Վարորդները հանդիպում են պահանջում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:
Վարորդների խոսքով` քաղաքապետարան գնացել են, կայանման տեղը տրվել է, միայն ասել է, որ պետք է արգելվող նշանը հանվի:
Ոստիկանությունն էլ իր հերթին ասել է մեկ ամիս չեք նկարվի մինչև թղթաբանությունը ավարտվի, մեկ ամիս անց պարզվել է 150.000 տուգանք է եկել ամեն օրվա համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը: Հիմա ցանկանում են այնպիսի մի մարդու հետ խոսել, ով կկարողանա իր խոստումը կատարել:
«Մինչև չգան այստեղ կանգառի նշանը չդնեն, մենք այստեղից դուրս չենք գա»,-ասաց ցուցարար վարորդներից մեկը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0