Հասարակություն
Սյունիքում ավտովթարի հետևանքով 2 պայմանագրային զինծառայողներ են մահացել. shamshyan.com
Gohar Vardanyan
1 րոպե
310 դիտում
Shamshyan. com-ի տեղեկություններով երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Ա. Ահարոնյանը տեղում մահացել է, իսկ Լ. Ահարոնյանը տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Մահացածին և վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-ր վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է , իսկ Toyota Vitz -ն էլ գլխիվայր է շրջվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հարազատ եղբայրներ են, ովքեր ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
Ծեծկռտուք Երևանում. Տրանսգենդերները ծեծել են իրար. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
1,037
7 փոփոխություն վարորդական վկայական ստանալու տեսական քննության թեստերում
Gohar Vardanyan
1 րոպե
980
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
401
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
172
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
149
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
172