Պատահարներ
Սկանդալ օպերային թատրոնում. միլիոններ են փոշիացվել. Հայկական ժամանակ
Տարիներ առաջ Օպերային թատրոնին կից ստեղծված «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ը թատրոնի անվան տակ հսկայական գումարներ է ստացել, սակայն…
Տարիներ առաջ Օպերային թատրոնին կից ստեղծված «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ը թատրոնի անվան տակ հսկայական գումարներ է ստացել, սակայն Օպերային թատրոնի տնօրինությունը վստահեցնում է՝ իրենք այդ գումարներից տեղյակ չեն եւ չգիտեն, թե իրականում ինչի համար են դրանք օգտագործվել:
2014 թվականից ստեղծված հիմնադրամը, որը վերցրել է Օպերային թատրոնի ամբողջական անվանումը՝ ավելացնելով միայն հիմնադրամ բառը, գրանցված է նույն հասցեում: Ավելին՝ հիմնադրման օրից այն կրում է նույն լոգոն, որից վերջին 3 տարում է հրաժարվել Օպերային թատրոնը: «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ չնայած Օպերային թատրոնն ու հիմնադրամը նույն լոգոն են օգտագործել, այն գրանցված չի եղել նաեւ թատրոնի անունով, իսկ հիմնադրամի տնօրինությունը բացման օրից վերցրել եւ գրանցել է իր անունով: Այդ ժամանակ թատրոնի տնօրենն է եղել Անդրանիկ Արզումանյանը, որը թատրոնի անվամբ լոգոյի նոր տարբերանշանը գրանցել է 2 տարի անց՝ 2016 թվականին: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ժամանակից:
Լրատվամիջոցը նշում է, որ թատրոնի աշխատակիցները վստահեցնում են՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»-ի՝ առաջին հայացքից անմեղ նպատակներ հետապնդող տարիների գործունեությունն ու Օպերայի անվան տակ տարբեր կազմակերպություններից ու անհատներից կորզված գումարներն օգտագործվել են բացառապես մասնավոր շահի համար եւ բաժանվել մի քանի յուրայինների միջեւ:
Հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունում նշված է թատրոնի վերանորոգման համար ծախսված խոշոր չափի գումար, սակայն թատրոնի անձնակազմը ոչ միայն հերքում է դա, այլեւ նշում, որ անգամ հիմնադրամի գրասենյակի վերանորոգումն է իրականացվել թատրոնի գումարներով։
Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ թատրոնում չկա որեւէ փաստաթուղթ, որը կվկայի հիմնադրամի դրամական նվիրատվությունների կամ որոշակի փոխանցումների մասին: Կիրակոսյանի հավաստմամբ՝ 2017 թվականից՝ ինչ ինքը զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը՝ թատրոնը հիմնադրամի հետ որեւէ առնչություն չի ունեցել:
Այս տարիներին վերջին անգամ թատրոնում վերանորգում իրականացվել է 2017 թվականին, այն էլ միայն 2-րդ հարկի ճեմասրահը: 5 միլիոն 400 հազար դրամ վերանորոգման գումարը թատրոնին է տրամադրել «Արդշինբանկ»-ը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը տեւական ժամանակ ստուգումներ էր անցկացնում ջրօգտագործման ո...
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի...
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր ավիավթար. «Boeing-737»-ը հայտնվել է գետում
Խոշոր ավիավթար է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նախանգի Ջեկսոնվիլ քաղաքում: Ինչպես հայտնում է bbc. com-ը` վայրէջք կատարելիս «B...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0