Շատ խանութներ հրաժարվում են 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել գնված ապրանքը. Օրենքը կխստացվի
Թեեւ օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում՝ գնորդն իրավունք ունի 2 շաբաթվա ընթացքում գնված ապրանքը վերադարձնել, շատ խանութներ պարզապես մերժում են այդ նորմի կիրառումը՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ տեղեկատվական թերթիկով երեւացող տեղում հայտարարի, որ պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել, որ դա չդառնա հայեցողական կամայականության պատճառ: Առաջին հայացքից պարզ կարգավորում է, բայց հասունացած ու անհրաժեշտ է: շուտով դա ներկայացնելով ԱԺ, կստանանք մի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի մեր քաղաքացիների կյանքը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Շատ խանութներ հրաժարվում են 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել գնված ապրանքը. Օրենքը կխստացվի

Պատահարներ