Հասարակություն
Նպատակահարմար չէ Ձեզ հետ աշխատել. Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ գործերի կառավարչին ասել է դիմում գրել
Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի շուրջ աղմուկը չի դադարում: Նա ՊՎԾ գործերի կառավարչին առաջարկել է դիմում գրել և հեռանալ աշխատանքից: Տեղեկությունը փոխանցում են Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին մոտ կանգնած Factor. am-ի աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ պատճառն անհայտ է:
Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեց նաև գործերի կառավարիչ Հովիկ Հարությունյանը: Նա նշել է, որ չգիտի, թե որն է աշխատանքից ազատման պատճառը: Ըստ Հարությունյանի` Քյարամյանն իրեն ասել է, որ նպատակահարմար չէ իր հետ աշխատելը: Հարությունյանը նաև հնարավոր է համարել, որ Քյարամյանը փորձում է ՊՎԾ-ում իր թիմը հավաքել:
-Իսկ պաշտոնակատար նշանակվելուց հետո նոր աշխատակիցներ ընդունե՞լ է:
-Ճիշտն ասած իր գալուց հետո մեկ-երկու մարդ ընդունվել է: Մեկը աղջիկ է, մյուսը՝ տղա:
Լրատվամիջոցը թեմայի շուրջ փորձել է պարզաբանում ստանալ նաև ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից, բայց նա զանգերին չի պատասխանել:
Նյութն ամբողջությամբ կարող եք դիտել Factor. am կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0