Հասարակություն
Կիլոմետրանոց հերթեր` Վերին Լարսում
Ռուսաստանից ժամանող հարյուրավոր մեքենաներ «Վերին Լարս» անցակետում դարձյալ հայտնվել են կիլոմետրանոց խցանման մեջ։
Ավտոմեքենաների մեծ հոսքը կապված է մայիսյան տոների հետ. այդ առիթով բազմաթիվ զբոսաշրջիկներ Ռուսաստանի տարբեր մարզերից ուղեւորվել են Վրաստան եւ Հայաստան,- նշում է ռուսական «Առաջին ալիքը»։
Հաղորդվում է նաեւ, որ զբոսաշրջիկները սահմանին սպասում են 10 ժամից ավելի։ Նրանցից շատերի կարծիքով՝ իրավիճակի համար մեղավորը վրացական կողմն է, քանի որ նրանց սահմանային անցակետում բավարար թվով աշխատողներ չկան։
Ռուսական կողմը զգուշացնում է իր քաղաքացներին սահմանում տիրող վիճակի մասին եւ խնդրում հնարավորինս ձեռնպահ մնալ «Վերին Լարս»-ով ուղեւորություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
1.0