Պատահարներ
Վանաձորում խուլիգանության պահին զինաթափել են 23–ամյա երիտասարդին. հնչել է կրակոց
Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու ի�…
Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի 96 GC 777 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Shamshyan .com –ը հայտնում է, որ Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել են, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում: Բազումի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են ճիշտ և գրագետ ձևով վնասազերծել այդ քաղաքացուն, ինչի շնորհիվ հետագա կրակոցների արձակումը դադարել է:
Լրատվականի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 23-ամյա Արմեն Խարատյանն է, ում անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը: Արդեն ոստիկանությունում առյուծ կտրած՝ կրակոց արձակած երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ, երբ ինքը գտնվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում և այն գնել է Մոսկվա քաղաքում: Կրակոցի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վերջինս ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ, երբ եկել է նշված վայր, նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան ու ենթադրել է, որ այդ անձինք հոր հետ վիճաբանում են ու ինքը խառնված, իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ու եթե ոստիկանները օպերատիվ ձևով իրեն չզինաթափեին, ապա հնարավոր է՝ նա անկանոն կրակոցներ արձակեր ու քաղաքացիներ տուժեին:
Լրատվամիջոցը հայտնում է՝ կրակողի հայրը մասնավոր տաքսի ծառայությունում է աշխատում: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ատրճանակը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար Երևանի Խանջյան փողոցում
Երևանի Խանջյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Mercedes-Benz մակնիշի մարդատար ավտոբուսը ստորգետնյա անցման մեջ բախվել է...
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Այսօր Երևանի Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Երևան քաղաքի Դավիթաշեն...
Սեռական հարաբերություններ է ունեցել դեռահաս դստեր հետ
Սյունիքի մարզի գյուղերից մեկում դեռահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստով քրեական գործ է հարուցվել։ Ա...
11 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0