Հասարակություն

Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում. Նազիկ Ամիրյան

Շոու սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում. Նազիկ Ամիրյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէ: Նրա պաշտպանները հայտարարեցին, որ Գրիգորյանը վատառողջ է՝ միջնորդելով հետաձգել նիստը, մինչդեռ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը: Դրանից հետո Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկ ներկայացրին: Պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը վատառողջ տեսք չուներ ՔԿՀ-ն լքելուց, նրա կինն արձագանքեց. «Հերոսը չի սողում, ուրիշ բան չեմ ասի»: Խոսելով Մանվել Գրիգորյանի առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի չափի մասին՝ Ամիրյանն ասաց. «Ո՞վ ա ասում, կադրերը, շոուն սարքելը շատ լավ բան ա, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում»: Ամիրյանը նաև շեշտեց, որ զենք-զինամթերքը օրինական է եղել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250