Հասարակություն
Ռ. Մելիքյանը՝ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխված ու մահացած 2 անձի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
493 դիտում
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը մտահոգիչ է համարում տեղեկությունը, որ օրեր առաջ սանավիացիայի ուղղաթիռով Վանաձորի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված մի անձ չի մահացել, այլ երկուսը:
«Այս տեղեկությունը խիստ մտահոգիչ է՝ հիվանդներ տեղափոխելու համար ենթադրաբար հատուկ չհարմարեցված ուղղաթիռի շահագործման հետևանքների առումով։
Այստեղ առկա է կյանքի իրավունքի պաշտպանության հարց՝ պետության պոզիտիվ պարտականության առումով։
Այս հարցով «Իրավական ուղի» ՀԿ-ն պատրաստ է մահացածների հարազատներին տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ 68-ամյա քաղաքացին իրականում մահացել է ոչ թե հիվանդանոցում, այլ ուղղաթիռի մեջ՝ ճանապարհին, և որ այդ ուղղաթիռներն իրականում հարմարեցված չեն բժշկական ծառայություններ մատուցելու համար, և այդ մասին բարձրաձայնել են տարբեր մասնագետներ։
Իսկ այսօր Armdaily. am-ը գրել է, որ ուղղաթիռով 2 հիվանդ են տեղափոխվել, և երկուսն էլ մահացել են: Ըստ լրատվամիջոցի՝ նշված ուղղաթիռով տեղափոխված հիվանդներից ոչ թե միայն մեկն է մահացել, այլև երկու մահ է գրանցվել, որոնցից մեկը գրանցվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մյուսը ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ոստիկանության նոր պարեկային մեքենաները
Gohar Vardanyan
1 րոպե
2,956
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայտնի ֆուտբոլիստ Ռեջի Բուշի հայազգի կինը թիկունքին ՀՀ զինանշանն է դաջել
Gohar Vardanyan
1 րոպե
1,337
Ծեծկռտուք Երևանում. Տրանսգենդերները ծեծել են իրար. Sputnik Armenia
Gohar Vardanyan
1 րոպե
1,037
Գազալցակայաններում գազը թանկացել է առնվազն 10 տոկոսով.«Ժամանակ»
Gohar Vardanyan
904
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
403
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
172
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
149
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
173