Քաղաքականություն
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԱԽ գրասենյակի ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը։ «Ղեկավարվելով…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 2–ի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ։
Հարկ է նշել, որ Արմինե Մարգարյանն ընդամենը երկու ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...