Քաղաքականություն
Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ շանտաժով խոսել. Վանեցյանը՝ Սանասարյանի մասին
Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության…
Չեմ կարծում, որ անդամահատության կարիք կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի կողմից կաշառք վերցնելու տեսանյութի մասին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը, խոսելով տեսանյութի մասին, նշել էր, որ ձեռքը կկտրի այն լրատվամիջոցում, որն առաջինըինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը։
«ԱԱԾ-ն իր աշխատանքն անում է շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջև»,– ասաց նա։
Վանեցյանը նաև հավելեց, որ որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժով կամ փորձել վախեցնել։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխա...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...