Սպորտ
Նախօրեին սրտի կաթված ստացած Կասիլյասը կավարտի կարիերան
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը ստիպված կլինի ավարտել կարիերան: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները: Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել երեկ՝ մայիսի 1-ի առավոտյան, մարզման ժամանակ…
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը ստիպված կլինի ավարտել կարիերան: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները:
Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել երեկ՝ մայիսի 1-ի առավոտյան, մարզման ժամանակ: Ակումբի բժիշկները նրան ժամանակին օգնություն են ցույց տվել: Նա տեղափոխվել է հինադանոց ու վիրահատվել:
Նշվում է, որ շաբաթ օրը նա կարող է դուրս գրվել հիվադնանոցից, սակայն վերականգնողական փուլը դանդաղ է լինելու, քանի որ խնդիրն էլ լուրջ է:
Կասիլյասը Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: «Ռեալի» հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 1 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում, 2 անգամ Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում: «Ռեալի» հետ նաեւ 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ՝ սուպերգավաթակիր: Բազմաթիվ անհատական ռեկորդներ է գրանցել:
Կարիերայի մեծ մասն անցակացրել է հարազատ ակումբում՝ «Ռեալում», որի կազմում լեգենդ է դարձել: Եղել է թիմի ավագը: Մոուրինյոյի հետ տարաձայնությունների պատճառով կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ 2015 թ. տեղափոխվել է «Պորտու»:
Նմանատիպ հոդվածներ
Աշտարակում ֆուտբոլ խաղալիս 12–ամյա տղան գանգուղեղային տրավմա է ստացել. վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել...
Իկեր Կասիլյասը սրտի կաթված է ստացել. Ռոնալդուի մաղթանքը նրան
«Շատ ուժ քեզ, իմ ընկեր։ Հույս ունեմ, որ շուտով կապաքինվես»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում առողջություն մաղթելով Մադրիդի...
Մեծ վախ ապրեցի.Կասիլիասի գրառումը հիվանդանոցից
«Այստեղ ամեն ինչ վերահսկվում է։ Մեծ վախ ապրեցի, բայց ինձ ոչինչ չի սպառնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իսպա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 11 մլն եվրոյով ձեռք է բե...