Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամոթ», «բոյկոտ». Հակակառավարական ցույցեր` Ղազախստանում
Ղազախստանի երկու խոշոր քաղաքներում` Նուր Սուլթանում և Ալմաթիում, ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և բոյկոտել կայանալիք արտահերթ նախագահական…
Ղազախստանի երկու խոշոր քաղաքներում` Նուր Սուլթանում և Ալմաթիում, ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և բոյկոտել կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները:
Ալմաթիում ցուցարարները բղավել են «ամոթ», «բոյկոտ», «մենք ընտրելու իրավունք ունենք», «ազատություն քաղբանտարկյալներին»:
Նմանատիպ պատկեր է եղել նաև մայրաքաղաք Նուր Սուլթանում: Ցուցարարները հայտարարել են, որ «ժողովուրդն արդեն հոգնել է այս իշխանություններից»:
Նշվում է, որ երկու քաղաքում էլ ցույցերն անցկացվել են մեծ քանակությամբ ոստիկանների հսկողության ներքո: Նուր Սուլթանում գրանցվել են դեպքեր, երբ ցուցարարներին բռնի կերպով նստեցրել են ոստիկանական ավտոբուսներ:
Հայտնի է, որ Ղազախստանում արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 9-ին և, ըստ ամենայնի, հաղթելու է ժամանակավոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
Երկրում միակ գրանցված ընդդիմադիր քաղաքական կուսակցությունն արդեն հայտնել է ընտրությունները բոյկոտելու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է տեղի ունեցել Վայքում պաշտոնյաների մասնակցությամբ. Armdaily. am
Մի քանի օր է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Վայքում Քաղաքացու օրը մարզպետի, պատգամավորի եւ համայնքապետի մասն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էսօր ծրագիր կա, որ մարդու անուն, ազգանուն, հասցեն, հեռախոսի համարը, կոշիկի ռազմեռը, լրիվ ասում ա. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակ...