Պատահարներ
Վանաձորի առողջարանի տարածքում ծառեր են հատվել.տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ են եղել
Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խոր էտ են արվել: Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, հատված ծառերի կոճղերը առողջարանի…
Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խոր էտ են արվել:
Ինչպես հայտնում է Shamshyan com-ը, հատված ծառերի կոճղերը առողջարանի պուրակում օգտագործվում են որպես նստարաններ ու աթոռներ: Առողջարանի տարածքի պուրակից սակայն օգտվում են ոչ միայն հանգստացողները, այլև վանաձորցիները, ովքեր սակայն զայրացել են՝ տեսնելով հատված ծառերը:
Առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանն ասել է, որ հատված ծառերը իրենցից ընկնելու վտանգ են ներկայացրել, ինչպես նաեւ հիվանդ ծառեր են եղել: Տնօրենի խոսքով՝ իրենք հատված ծառերի փոխարեն նոր տնկիներ են տնկել:
Տնօրենը վստահեցրել է, որ իրենք ծառերը հատելուց և էտելուց առաջ խորհրդակցել են դենդրոլոգի հետ, ստացել նրա մասնագիտական եզրակացությունն ու նոր հատումներ ու էտ իրականացրել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armdaily .am-ի թղթակից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Aurora News-ը քիչ առաջ լուսանկարներ է ստացել Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից: Լուսանկարում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատու...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0