Պատահարներ
Կենդանաբանական այգում խաղային ատրակցիոններ, սրճարաններ ու հանրային սննդի այլ կետեր չեն լինի
Մայիսի 1-ին մեկնարկելու է Երեւանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը, բայց այցելուները դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաեւ…
Մայիսի 1-ին մեկնարկելու է Երեւանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը, բայց այցելուները դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաեւ սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը, ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը, հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են:
Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն այգու տարածքից: Տնտեսվարողները, սակայն, հրաժարվում են կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Հայտարարել են, որ ամեն ինչ անելու են՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, այգում ծանոթանալով խնդրին, ընդգծել է, որ այն պետք է լուծվի միայն իրավական հարթությունում: Փոխքաղաքապետը նաեւ շեշտել է, որ գործընթացի նպատակն է պաշտպանել երկարաժամկետ գործարար ծրագրերն ու տնտեսվարողների շահերը: «Երբ մարդուն առաջարկում են 6-ամսյա պայմանագիր, նա չի կարող լուրջ ներդրումներ կատարել եւ ստիպված է առանց սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու նման կետերից վաճառք կազմակերպել»,- համոզմունք է հայտնել նա:
«Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու: Որեւէ ձեռնարկատեր իրավունք չունի շարունակել գործունեություն իրականացնելը, եթե պայմանագրի ժամկետը լրացել է: Քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, եւ այն մարդիկ, որոնք կմասնակցեն ու կառաջարկեն ամենահարմար պայմանները քաղաքի եւ կենդանաբանական այգու համար, նրանք էլ իրավունք կունենան տնտեսվարելու: Մրցույթին ազատորեն մասնակցելու իրավունք ունեն նաեւ այն տնտեսվարողները, որոնք նախկինում այստեղ գործունեություն են ծավալել»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
Նշվում է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն ծավալելու համար մրցութային փաթեթներն այժմ մշակվում են: Պատրաստ լինելուն պես դրանք կհրապարակվեն, եւ բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել այգու տարածքների վարձակալության մրցույթներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Armdaily .am-ի թղթակից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Ոստիկանության Վաղարշապատի բաժնից ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել են տեղեկություններ, ըստ որոնց՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Aurora News-ը քիչ առաջ լուսանկարներ է ստացել Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից: Լուսանկարում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատու...
Ավելին Պատահարներ բաժնից
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0