Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն է տեղի ունեցել Լուգանսկի հանքում. կան զոհեր
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «Սխիդկարբոն» հանքում մեթանի պայթյուն է գրանցվել։ Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երեք հանքափոր զոհվել է, եւս 14-ը՝ անհետ կորել։ Ուրբաթ առավոտյան…
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության «Սխիդկարբոն» հանքում մեթանի պայթյուն է գրանցվել։ Հանրապետության ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ երեք հանքափոր զոհվել է, եւս 14-ը՝ անհետ կորել։ Ուրբաթ առավոտյան փրկարարներին օգնության են շտապել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մոտ 100 մարդ է գործի դրվել փրկարարական գործողությունում, Յուրեւկա գյուղի մոտ գտնվող «Սխիդկարբոն» հանքավայրում, լրագրողներին տեղեկացրել է Լուգանսկի Հանրապետության ԱԻՆ ղեկավար Եվգենի Կացավալովը։
«Ներկա պահին փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 100 մարդ»,- ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ աշխատանքները կատարվում են պլանային ռեժիմով. փլուզված հանքերը գազազերծվում են, շարունակվում են անհետ կորածների որոնումները։ Կացավալովն ավելացրել է, որ ներկա պահին արդեն աշխատում է երկու լեռնափրկարարական ջոկատ ՌԴ-ից։
«Շանս միշտ կա, եւ հույսը վերջինն է մահանում։ Մենք հույս ունենք»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
«Ես մա՞յր եմ». Կազանում երեխան ընկել է մանկասայլակից մոր կողմից խոշոր մայրուղին սխալ հատելու պատճառով. 18+
Կազանում երեխան ընկել է մանկասայլակից՝ մոր անխոհեմ արարքի պատճառով: Մայրը փորձել է հատել 10-ը երթեւեկելի գոտի ունեցող մա...
«Բարգավաճ Հայաստանը» պետք է հասկանա, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, չեն կարող փոխմարզպետին ասել՝ դու գործ տվող ես. «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյան
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մի քանի համայնքապետի հետ, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը...
Նոր տեսանյութ է հրապարակվել Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունից
Ինչպես արդեն հայտնել էինք, նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում` Սուրբ Անտոնիո եկեղեցու մոտ։ Նշվու...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0