Քաղաքականություն
ՈՒՂԻՂ․ Ընթանում է Կառավարության նիստը. օրակարգում 33 հարց է
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 33 հարց է, որից 19-ը չզեկուցվող են: Կառավարությունը կքննարկի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին…
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, օրակարգում 33 հարց է, որից 19-ը չզեկուցվող են:
Կառավարությունը կքննարկի Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
Միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում են նաև երկու համայնքում` Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում հունիսի 9-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագծերը:
Կքննարկվեն նաև Կոտայքի մարզի Գառնու համայնքի, Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքի, Կոտայքի մարզի Մայակովսկու համայնքի, Արարատի մարզի Նոր Կյուրինի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացում տրամադրելու մասին որոշման նախագծերը:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ Բաքվում. Հագուստի խանութներից մեկում հնչել է հայկական երաժշտություն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում հայկական երգ է հնչել, ինչը իսկական սկանդալ է առաջացրել, հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առա...
ՈՒՂԻՂ. Սահմանապահ զորքերի օրն է. Փաշինյանը` ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն
Այսօր նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը: Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգո...