Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են Ընի համար նախատեսված աթոռը: Տեսանյութը տարածվել է Life Shot…
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են Ընի համար նախատեսված աթոռը: Տեսանյութը տարածվել է Life Shot թելեգրամ ալիքում:
Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը ներծծված է եղել սպիրտով:
Հիշեցնենք, որ Վլադիվոստոկում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի բանակցությունները: Պուտինը վստահություն է հայտնել, որ Կիմ Չեն Ինի այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև միջուկային խնդրի կարգավորմանը:
Կիմ Չեն Ինն էլ իր հերթին հույս է հայտնել Պուտինի հետ քննարկել Կորեական թերաղկզու իրավիճակը: Սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն է: Առանձնազրույցից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձևաչափով: Ի դեպ, Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել իր զրահապատ գնացքով:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ Բաքվում. Հագուստի խանութներից մեկում հնչել է հայկական երաժշտություն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում հայկական երգ է հնչել, ինչը իսկական սկանդալ է առաջացրել, հայտնում...
ՈՒՂԻՂ. Սահմանապահ զորքերի օրն է. Փաշինյանը` ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն
Այսօր նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը: Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե ինչ են նվիրել միմյանց Պուտինն ու Կիմ Չեն Ինը
Հայտնի է, թե ինչ են նվիրել միմյանց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չե...