Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալ Բաքվում. Հագուստի խանութներից մեկում հնչել է հայկական երաժշտություն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում հայկական երգ է հնչել, ինչը իսկական սկանդալ է առաջացրել, հայտնում է oxu. az-ը: Հայկական երաժշտությունը առաջինը նկատել է ադրբեջանցի լրագրող Քենուլ…
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հագուստի խանութներից մեկում հայկական երգ է հնչել, ինչը իսկական սկանդալ է առաջացրել, հայտնում է oxu. az-ը:
Հայկական երաժշտությունը առաջինը նկատել է ադրբեջանցի լրագրող Քենուլ Այպարան, ով խանութի աշխատակցից պահանջել է անջատել այն: Վերջինս հրաժարվել է:
Լրագրողի նկարահանած տեսանյութում երևում է, որ խանութում հնչում է «Մի գնա» հայկական հիթի ռեմիքս տարբերակը: Լրագրողը նշել է, որ խանութի աշխատակիցներն ուշադրություն չեն դարձրել հայկական երաժշտության վերաբերյալ իր դիտողությանը և փորձել են նրան դուրս հանել խանութից՝ ասելով, որ պետք չէ փչացնել մարդկանց տրամադրությունը:
Ավելի ուշ խանութի աշխատակիցները հայտնել են, որ այնտեղ ամեն օր YouTube-ով խառը երաժշտություն է հնչում: Իրենք չեն հասկացել երգի հայկական լինելը, քանի որ հայերեն չգիտեն. իրենք բոլորն էլ ադրբեջանցիներ են: Խանութի աշխատակիցները վստահեցրել են, որ երգը չանջատած աշխատակիցը կազատվի աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առա...
ՈՒՂԻՂ. Սահմանապահ զորքերի օրն է. Փաշինյանը` ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն
Այսօր նշվում է Հայաստանում Սահմանապահ զորքերի օրը: Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է, թե ինչ են նվիրել միմյանց Պուտինն ու Կիմ Չեն Ինը
Հայտնի է, թե ինչ են նվիրել միմյանց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չե...