Քաղաքականություն
Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում պատասխանել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցին՝ Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելուց հետո…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Независимая газета»-ին տված հարցազրույցում պատասխանել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին հարցին՝ Սիրիա հայկական մարդասիրական առաքելություն ուղարկելուց հետո:
«Հայաստանի ոչ մի կառավարություն Սիրիա մարդասիրական ռազմական առաքելություն ուղղարկելու հետ կապված Վաշինգտոնի կողմից չի քննադատվել այնքան կոշտ, համենայն դեպս հրապարակայնորեն՝ որքան ներկայիս կառավարությունը: Ինչպե՞ս եք Միացյալ Նահանգների հետ շտկելու հարաբերությունները», - հետաքրքրվել է «Независимая газета»-ի մեկնաբան Յուրի Սիմոնյանը:
«Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես: Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է», - պատասխանել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից կտրված:
«Մենք միշտ բաց ենք քննարկումների համար նաև Սիրիա ուղարկված առաքելության հարցով: Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին: Կարծում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել: Ապրիլի 24-ին լրացել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հերթական տարելիցը: Եթե հայ սակրավորներն ականազերծեն մի փոքր տարածք այն երեխաների խաղահրապարակի համար, որոնց նախնիները թեկուզ մեկ հայի կյանք են փրկել, իսկ Հալեպում նման մարդիկ հաստատ կան, ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն գեթ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, ապա մեր առաքելությունն արդարացրել է իրեն: Իսկ դա իրականացվել է. մեր բժիշկները Սիրիայում ավելի քան 100 վիրահատություն են անցկացրել», - նշել է Փաշինյանը:
Խոսելով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ, Փաշինյանն ասել է․
«Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Ինչպես և խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները: Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:
Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ», - ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն...
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պահվածքն «անտակտ» էր որակել, որը ռ...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...