Քաղաքականություն
Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում. Փաստ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են: «Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ…
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են:
«Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ, այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռեւս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը:
Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» եւ տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչեւ վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»:
Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները պնդում են, որ Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում, քանի որ իր համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի հանդեպ գործող իշխանությունների դիրքորոշումն ու կիրառած գործիքակազմը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Armdaily .am-ի տեղեկություններով ՊՎԾ պետի ժաման...