![Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում».«Հրապարակ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/3cedf41c7b68bf7d6d72dd9f54af996f.webp)
Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում».«Հրապարակ»
![Կառավարությունում «շունը տիրոջը չի ճանաչում».«Հրապարակ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/3cedf41c7b68bf7d6d72dd9f54af996f.webp)
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին կառավարության աշխատակազմում խառնաշփոթ է․ աշխատակազմի ղեկավար Դիջեյ Էդոյի պատճառով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանի ազատումից հետո «շունը տիրոջը չի ճանաչում»: Իրականում նա էր աշխատակազմի ղեկավարի գործն անում, եւ նրա հեռանալն աշխատակազմում խնդիրներ է առաջացրել:
Հիմա տարբեր անձինք փորձում են նրան վերադարձնել աշխատակազմ՝ այլ պաշտոն առաջարկել: Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Որեւէ խառնաշփոթ չկա, որեւէ խնդիր չի առաջացել նրա գնալուց հետո, միեւնույն ժամանակ չեմ ժխտում, որ նա, այո, լավ կարգադրիչ-կարգավորիչ էր»: Ըստ որոշ լուրերի` ցանկանում եք հե՞տ բերել նրան։ «Կճշտեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում