Քաղաքականություն
Եթե բռնենք, բոլորին դատենք, վաղը այդ գործերը գնալու են ՄԻԵԴ. Փաշինյան
«Ի՞նչ քայլեր են արվում անցումային արդարադատություն իրականացնելու հարցում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քննարկումներ պետք է լինեն այս…
«Ի՞նչ քայլեր են արվում անցումային արդարադատություն իրականացնելու հարցում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քննարկումներ պետք է լինեն այս հարցով, ուսումնասիրություններ, որպեսզի սխալ քայլեր չարվեն:
«Ունքը սարքելու տեղը կարող ենք աչքն էլ հանել», – ասաց նա՝ նշելով, որ այդ փոփոխությունները մեկ-երկու ամսում չեն կարող լինել, պիտի երկար ճանապարհ անցնեն:
Նա հիշեցրեց՝ սխալվելու դեպքում կարող են ՄԻԵԴ-ում բողոքներ հայտնվել:
«Ի վերջո, կա ՄԻԵԴ: Եթե գնանք, բռնենք, բոլորին դատենք, անցումային արդարադատության ենթարկենք, վաղը այդ գործերը գնալու են ՄԻԵԴ, և եթե այնտեղ պարտվենք, այն պրոցեսները, որ գնացել են, պիտի նորից հետ պտտվեն: Արդյունքում կստացվի, որ ոչ մի բան չարեցինք, քանի որ պետք է արագ ինչ-որ բան անել»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են: Armdaily .am-ի տեղեկություններով ՊՎԾ պետի ժաման...