Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիի թիվ 38 դպրոցի տնօրենի ապօրինությունները բացահայտվել են
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ…
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների եւ Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձեւակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը եւ մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3.090.000 դրամ գումարը յուրացվել է:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Երևանի Խորենացու փողոցի 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Россия 24»-ի եթերում առաջին անգամ լուրեր է վարել ռոբոտը
Ռուսական «Россия 24» հեռուստաալիքի եթերում առաջին անգամ ռոբոտն է վարել լուրերի թողարկումը: Փորձարկման տեսագրությունը տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հային պատկանող կենդանաբանական այգում վագրը միանգամից 5 ձագ է ունեցել
Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում հյուրախաղերով ժամանած մասնավոր կենդանաբանական այգու վագրը միանգամից 5 ձագ է լույս աշխարհ բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողությունՙ Երևանյան դեղատներից մեկից. Գումար են հափշտակել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 17-ին, Շենգավիթ վարչակա...