Քաղաքականություն
Աղբահանության երկրորդ օպերատոր ունենալը միֆ է. Մհեր Գրիգորյան
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Երեւան համայնքի համար աղբատար ավտոմեքենաների ուղիղ գնման միջոցով ձեռք բերելու հարցը: Այն ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուերն…
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Երեւան համայնքի համար աղբատար ավտոմեքենաների ուղիղ գնման միջոցով ձեռք բերելու հարցը:
Այն ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուերն Պապիկյանը:
«Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով, եւ դրանով պայմանավորված՝ առաջացել է Երեւանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս: Դրա համար անհրաժեշտություն է առաջացել այդ մեքենաները ձեռք բերել ուղիղ գնման եղանակով.,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ մրցույթով ձեռք բերելու դեպքում՝ խոսքը 24 աղբատար մեքենաների մասին էր, իսկ այս որոշման մեջ խոսքը 15 մեքենայի մասին է:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ աղբատար մեքենաների ձեռք բերումը խիստ անհրաժեշտություն է, որովհետեւ եթե հիմա «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը չեղարկվի, ապա աղբը որեւէ ձեւով չի հավաքվելու:
Պապիկյանը հավելեց, որ այժմ քաղաքապետարանը փորձում է ձեւավորել երկրորդ օպերատոր. «Այսինքն Երեւանի քաղաքապետարանի իրավասության ներքով ձեւավորվելու է ընկերություն, որն էլ իրականացնելու է իր մասով աղբահանությունը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ երկրորդ օպերատոր ունենալը միֆ է, որովհետեւ մեր աղքը քիչ է, իսկ միայն աղբատար մեքենա գնելով հարցը չի լուծվում:
Փաշինյանի խոսքով, փաստն այն է, որ այսօր կա մեկ օպերատոր՝ «Սանիթեքը», որն իր աշխատանքը նորմալ չի կատարում: «Միայն տուգանելով հարցը չի լուծվում, մեկ տուգանեց, երկու տուգանեց: Ինչ պետք է անի քաղաքապետարանը, պետք է խզի պայմանագիրը ու նոր մրցույթ հայտարարի: Եթե անգամ նախքան խզելը մրցույթ հայտարարի, գործող օպերատորը արդեն ճամպրուկային տրամադրություն է ունենալու, իրեն չի էլ հետաքրքրելու աղբահանության հարցը: Այսինքն մինչեւ նոր օպերատորի ներգրավումը մենք ունենք մի դատարկ շրջան, որը պետք է լցնենք, բայց մենք չունենք աղբահավաքությամբ զբաղվող կառույց: Իսկ գլոբալ առումով միտքը հետեւյալն է, որ չի կարելի ունենալ միայն մեկ օպերատոր, ռիսկեր են առաջանում: Հետեւաբար, պետք է լինի մեկ օպերատոր, եւ Երեւանի քաղաքապետարանը պետք է ունենա ռեսուրսներ կառավարելու այն ռիսկերը, որ կարող են առաջանալ օպերատորի անգործության պարագայում»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». Դավիթ Տոնոյանը դիմել է վարչապետին. Փաստ
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախա...