Հասարակություն
Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
283 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար:
Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ, ասենք, համայնքապետների՝ ՏԿԶ նախարարի մասով, դպրոցների տնօրենների՝ ԿԳ նախարարի մասով, եւ այլն: Եվ ընդհանրապես, դժգոհությունները զանգվածային են:
Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բազմաթիվ մտքեր են ընդունվել, եղել են քննարկումներ, բայց համապատասխան պատասխանատու մարմիններն էլի խնդիրներն աչքաթող են անում:
«Օրինակ, ԿԳՆ-ն եռամսյակը մեկ պետք է խորհրդակցություններ ունենար, եւ հատուկ դրա համար կա հանձնաժողով, որի նախագահը ԿԳ նախարարն է: 14 ամիս է՝ ոչ մի հանդիպում չի եղել: Սոցապում էլ նման հանդիպում ունեցել ենք հուլիսին, բայց արդեն 10 ամիս է՝ էլի ոչ մի հանդիպում չկա»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե տվյալ պարտականությունը նախարարների մանդատի մեջ է, ապա այն պարտադիր պետք է կատարել:
«Բայց նոր նախարարների շրջանում դեռ այդ մոտեցումները բացակայում են»,-հավելել է նա: Մեր տեղեկություններով, հատկապես մարզերում խնդիրն ավելի է բարդանում այն առումով, որ տեղերում հաճախ անհնար է որեւէ հարցի կամ ծրագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ մարզպետները, մեղմ ասած, «թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում եւ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հարցերը կառավարության առաջ բարձրացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
671
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
560
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,889
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապամոնտաժվել է Խորենացու փողոցի ինքնակամ կառուցված տաղավարը
Gohar Vardanyan
1 րոպե
898
Ավելին Հասարակություն բաժնից
Խորթ մայրը 2 ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. նոր մանրամասներ
1 րոպե
214
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
1 րոպե
291
5.0
Լուրերը մեկ տողով. Պատերազմը սրվում է ամեն ժամ․ ԱՄՆ-ն ու Իրանը սպառնում են միմյանց. մահ ու հարված՝ Մերձավոր Արևելքում
1 րոպե
117
Վրաստանում սուգ է հայտարարվել. մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը
1 րոպե
118