Քաղաքականություն
Փաշինյանին երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռ չեն հատկացրել․ «Իրավունք»
«Թերևս շատերը նկատած կլինեն, որ ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակների հարցերին պատասխանում էր տեղից՝ մի շարքում նստած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, իր մամուլի քարտուղա�…
«Թերևս շատերը նկատած կլինեն, որ ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակների հարցերին պատասխանում էր տեղից՝ մի շարքում նստած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և մյուսների հետ: Ավելին՝ ամեն անգամ հարցին պատասխանելու համար կանգնում էր ու նստում:
Մինչդեռ նախկինում թե´ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե´ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ամբիոնի մոտ հատուկ աթոռ էր հատկացվում երկրի ղեկավարներին, որտեղից էլ նստած պատասխանում էին ԵԽԽՎ-ական պատգամավորների հարցերին: Թե ինչով էր պայմանավորված, որ Փաշինյանին երկրի ղեկավարի համար նախատեսված աթոռ չհատկացվեց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանից:
- Պետք է ասեմ, որ դրա նախորդ օրը Վրաստանի վարչապետն է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ում և նույն ձևաչափի մեջ էր, այսինքն՝ նույն տեղում էր նստած: Կարծում եմ՝ այստեղ զուտ ԵԽԽՎ արարողակարդային հարցն է, որ նախագահների կամ երկրի գլուխների դեպքում մի ձևով են նստեցնում, վարչապետների դեպքում՝ այլ ձևով: Այնպես որ, սա զուտ արարողակարգային հարց է, և որքան հիշում եմ՝ վարչապետները ԵԽԽՎ-ում միշտ այդ ձևաչափով են պատասխանել:
Ինչ խոսք, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե արդարացումը տեղին է: Բայց, արի ու տես, որ Վրաստանին օրինակ բերելը հեչ տեղին չէր:
Հիշեցնենք, որ մեր հարևան Վրաստանում, ի տարբերություն Հայաստանի, կա ուղիղ ժողովրդի քվեով ընտրվող նախագահ, իսկ մենք չունենք նման հնարավորություն: Ըստ էության, Վրաստանում նախագահին ավելի մեծ լիազորություններ են վերապահված, քան ՀՀ նախագահին:
Հետևաբար, եթե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը կամ վարչապետի արարողակարգային բաժինը լավ բացատրեին, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ մեր երկիրը ղեկավարում է վարչապետը, հավանաբար աթոռ կդնեին նաև Ն. Փաշինյանի համար:
Իսկ եթե, իմանալով հանդերձ, ԵԽԽՎ-ում որոշել են Ն. Փաշինյանին «հանգիստ նստեցնել» շարքային նախարարների աթոռին, առնվազն կարելի է եզրակացնել, որ եվրակառույցում մեր երկրի գլուխ, ինչպես նշում է Ռ. Ռուբինյանը, ընկալում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, այլ ոչ թե Փաշինյանին: Իսկ հակառակ դեպքում՝ ստացվում է, որ հերթական անլիության հետևանքով ԵԽԽՎ-ում այդպես էլ տեղը չբերեցին, թե ով էր ելույթ ունենում Հայաստանից՝ թավշյա իշխանափոխության և իր անձի մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...