Քաղաքականություն
ՀՀԿ-ն Երևանի կենտրոնում մետրը 250 դրամով տարածք է վարձակալել․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է. Բուզանդի 1/3 հասցեում՝ Երեւան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել…
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է. Բուզանդի 1/3 հասցեում՝ Երեւան համայնքին պատկանող շենքում նախորդ տարիներին քաղաքապետարանը վարձակալությամբ տարածքներ է տվել բավական հետաքրքիր գներով:
Օրինակ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) 494քմ տարածք է վարձակալել՝ 1քմ-ը 250 դրամով: Պատկերացրեք, քաղաքի ամենակենտրոնում՝ Հրապարակից մի 100 մետր հեռավորության վրա, Վերնիսաժի հարեւանությամբ գրասենյակային տարածք՝ մետրը 250 դրամով: Համեմատության համար, օրինակ, Զեյթունում ես բնակարան եմ վարձակալում՝ մետրը մոտ 1800 դրամով: Սովորական տուն՝ համեստ «եվրոռեմոնտով» ու սովետական կահույքով: Զեյթունում: Ասում են՝ Բուզանդի շենքի վիճակն էնպիսին է, որ տարածքի վարձակալության գինը բարձր լինել չի կարող: Օքեյ, բայց էդ դեպքում եւս մի համեմատություն. նույն շենքում մեկ այլ կուսակցություն՝ Հայաստանի կոմկուսը տարածք է վարձակալել՝ 1 քմ-ի դիմաց վճարելով քառակի ավել՝ 1000 դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...