Քաղաքականություն
Միհրան Պողոսյանը տարբեր պատճառներով խուսափել է հարցաքննությունից. ՀՔԾ
Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլև նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Այս մասին NEWS. am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ…
Անձի նկատմամբ հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլև նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Այս մասին NEWS. am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն հետախուզում իրականացնող մարմնին տրամադրել է Միհրան Պողոսյանի գտնվելու հասցեն:
Նշենք, որ այսօր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը»,-հայտարարել էին Միհրան Պողոսյանի գրասենյակից:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...