Քաղաքականություն

Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է․ Վանեցյան

Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է․ Վանեցյան
ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։ Այս մասին Հայկական ժամանակի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքները կկատարվեն կիմանաք»,-նշել է Վանեցյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ: Նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել ապրիլի 13-ին: ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին ՀՔԾ-ն այսօր է տեղեկացրել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250